«Ազգ»-ը գրում է.
Այնպիսի զգացողություն է, թե բոլորը մի տեսակ սպասում են ինչ-որ բանի: Մինչ երկրի ղեկավարությունը տարուբերվում է եվրոպական ուռուսական` մեջընդմեջ փչող քամիներից, որոնք ռուս եւ եվրոպական պաշտոնյաների այցերից ու տարբեր առիթներով բարձրաձայնումներից են ծագում, քամու համապատասխան չափաբաժիններով, մյուսները ձեռքերը կախ են գցել: Ժողովրդով, պատկերացրեք:
Ոչ ոք չի պատկերացնում, թե արդեն եկող տարի ի՞նչ է սպասում Հայաստանին, ինչ ձեռնարկի, մնա՞, գնա՞,ի՞նչ է լինելու Վիլնյուսի գագաթնաժողովում, ի՞նչ է լինելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո (եթե, իհարկե, անդամակցի): Այն մարդիկ, որ հակված էին սովորաբար Ռուսաստան մեկնելու արտագնա աշխատանքի, այժմ երկու հակոտնյա տրամադրությամբ են վարակված: Մի մասն ասում է` էլ ինչ գնանք, եթե այստեղ էլ նույն բանն է լինելու, մյուսները, գուցե ավելի գերակշիռ մաս կազմողները, հակառակը, նշում են, որ եթե Մաքսային միության մաս ենք կազմելու, ինչո՞ւմնալ ռեսուրս չունեցող, եղած ռեսուրսները մեջ-մեջ եղած Հայաստանում, եթե կարելի է Մաքսային միության մի այլ` առավել օրենքները գործող եւ ռեսուրսաշատ երկրում հաց վաստակել, ավելի լավ էմեկնել, այստեղ հնարավոր չէ վաստակել: Այսինքն` պաշտոնական ու ոչ պաշտոնական հիմնավորումները,նամակներն ու հականամակները մի կողմ` ՄՄ մտնելու որոշումը, որքան էլ հիմա չուզենանք տեսնել,կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ, քանի որ մարդիկ կմտածեն` եթե նույն տարածքն է,ինչ տարբերություն` այստեղ ենք, թե այնտեղ, մանավանդ` այնտեղ հնարավորությունները մեծ են, եւ այնքան չեն փակված ճեղքերը, որքան Հայաստանում: Ընտրական շրջանում խոստացված փոփոխությունները, փաստորեն, գրվեցին սառույցին` եվրոռուսական այս նոր թնջուկի ֆոնին: Այս պահին Հայաստանում արվող բոլոր պաշտոնափոխությունները կոնյունկտուրայի մեջ են, եւ ոչ թե` ինչ-որ բան արմատապես փոխելու կամ կոռուպցիայի նվազեցմաննուղղված, ինչպես որ ավելի վաղ էր խոստացվում:Տպավորություն է, որ երկրի ղեկավարներն այնքան եւ այն աստիճան խորն են տարված ԵՄ-ՄՄ խաղով,որ երկրի կենսագործունեության բարելավման ուղղությամբ պարզապես չեն հասցնում մտածել:Օդում են մնացել մենաշնորհները կամ օլիգարխիզացիան զսպելու, օրենքի առաջ բոլորիհավասարությունն ապահովելու, գլոբալ աշխատատեղեր ստեղծելու խոստումները, անգամ ստվերը նորբյուջետային տարում չեն պատրաստվում կրճատել` չնեղելու համար բիզնես միջավայրը: Սակայն ժողովուրդը սպասում էր, որ ի վերջո քայլեր կարվեն ռեսուրսների այդքան մեծ կենտրոնացումը մի խումբանձանց ձեռքում մի փոքր ապակենտրոնացնելու, արհեստականորեն, հովանավորյալներին միայնուղղվող երկրի կենսատու երակների` ավելի լայն շերտերի ուղղորդելու առումով, քանի որ ներկաբարքերը փակել են սովորական հայի ճանապարհը մի գործ սկսելու, մի ինչ- որ միջին եկամտի աղբյուրգտնելու, ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Շուկաները փակող եւ այնտեղ սեփականայգու բարիքը վաճառող մարդուն դուրս մղող «Երեւան- սիթիներին» զարկ տալով մի՞թե սովորական հայմարդը կապրի, եւ ո՞ւմ է պետք այդ տիպի «քաղաքակիրթ» առեւտուրը, որի դեպքում 300-դրամանոց խաղողը վեց հարյուր դրամ է, 200- դրամանոց խնձորը` ութհարյուր դրամ, եւ ինչո՞ւ հասարակ այգեպաննիր բերքը սիթիներին հանձնի ջրի գնով, իսկ մեկ-երկու տարի այդպես անելուց հետո` վաճառի եղած-չեղածն ու հայդե` Ռուսաստան: Կամ ինչո՞ւ փակել բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում աղքատմարդուն կերակրող շուկաները (Փակ շուկան, Էրեբունի շուկան եւ այլն)` երեսպաշտականպատճառաբանություններով, եւ տեղը մեծ ու անխիղճ սուպերմարկետներ կառուցել, որտեղ, հազարանգամ աչքովս եմ տեսել, թե ինչպես խանութների անվտանգության աշխատակիցերը հին շորերովմարդկանց չեն թողնում ներս, քանի որ հավանաբար ենթադրում են, որ այդ դասի մարդը գրպանումանգամ այդ տեսակ խանութից հաց գնելու փող չի ունենա:
Հիմա էլ, փոխանակ նախընտրական խոստումները իշխանավորները մեկ-մեկ իրականություն դարձնեն,արդարանում են սպասումով` ՄՄ, թե՞ ԵՄ: Կարծես մի մեծ պահմտոցի է սկսվել` մեր շատիշխանավորներ պահ են մտել ու սպասում են. որքան ուշ հայտնաբերվեն ու «թքվեն», էնքան ավելիպարզ կլինի` ՄՄ, թե՞ ԵՄ: Էն որ թեւերդ իջեցրած կանգնում ես, քանի որ չգիտես` վաղն ինչ է լիելու: ԵՄ-ՄՄ, սա արդեն բառախաղ է, քանի որ ՄՄ հարցերով վերջին Մինսկյան գագաթաժողովից հետոՀայաստանի ՄՄ մտնելն այլեւս այնքան անամպ չի թվում` ադրբեջանական ծագմամբ ռուսական հայտնիհաղորդավարուհու, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների տված խաղերից հետո: Մերիշխանական կուլիսներում մի կատակ-սպառնալիք է պտտվում, թե` թող շատ երես չառնեն, կվերցնենք ուհետ կդառնանք ԵՄ` այդպիսով կատակով, թե լուրջ Ասոցիացման արդեն պատրաստ պայմանագիրը ստորագրելու չսպառված պահով սպառնալով ՄՄ ուղղությամբ: Բա:Մի հարցնող լինի` ուր էլ թղթերով մտնենք, մեր տունը մենք չպե՞տք է կարգավորենք, ո՞վ է գալու մերփոխարեն` մեր օլիգարխներին զսպի, կամ չափավորի մեր անհագ պաշտոնյաների ախորժակն ուհասարակ մարդու ձեռքից փուշ հանի: Մե՞նք չպիտի անենք` անկախ նրանից, թե ո՞ր միության հետ ի՞նչթուղթ կստորագրենք: Արա՛քսը մնալու է իր տեղում, որպես սահման, բաղձալի սարն էլ` դիմացը, մերդատարկվող սահմանամերձ գյուղերը ոտ չեն առնելու-փախչեն ուրիշ երկիր, սահմանամերձ Պառավաքարգյուղում ապրող հորեղբորս աղջիկն էլ էլի վախենալու է գյուղի ճանապարհ դուրս գալ ու այդճանապարհով գնալ մարզկենտրոն կամ հարեւան գյուղ` կենսական հարցերը լուծելու, քանի որ նույն կերպադրբեջանական դիրքերից էլի համը հանելու են` ՄՄ-ում լինենք, թե ԵՄ-ում:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում: