1in.am-ը գրում է.

ԱՄՆ Արիզոնա նահանգի բնակիչ Էվո Թերոյին հաջողվում է «քաշ գցել»` սնվելով միայն գարեջրով և երշիկով: Բժիշկների հսկողության ներքո նախորդ տարի նա ազատվել է 7 կգ-ից, իսկ այս տարի որոշել է նիհարել ևս 10 կգ-ով:

Ամեն օր Էվոն խմում է գարեջրի 6 չափաբաժին և մի քիչ երշիկ ուտում: Արդյունքում օրական սննդի կալորիականությունը կազմում է 2000-ից մի փոքր ավելի:

Էվոյին հետևող բժիշկների խոսքերով` նրա մոտ իջել է շաքարի մակարդակը, մկանային զանգվածը չի տուժել` օրգանիզմն ազատվել է ենթամաշկային ճարպի ավելցուկներից: Այնուամենայնիվ, բժիշկները ոչ ոքի խորհուրդ չեն տալիս կրկնել Էվո Թերոյի փորձը: Դա հաճելի, սակայն վտանգավոր դիետա է, գրում է Kedem.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել