Ռուսաստանցիները բարկացել են, թե ինչպես է «Forbes»-ը բնութագրել ՊուտինինPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի ԶԼՄ-ները ողջունում են «Forbes» ամսագրի տպագրված ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշայի ցուցակը, որտեղ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, սակայն դժգոհում են, թե ինչպես է ամսագիրը Պուտինին բնութագրել: Այս մասին տեղեկացնում է «The Christian Science Monitor» պարբերականը:

««Forbes» ամսագիրը նշում է, որ որ ամենաազդեցիկ մարդիկ ընտրվել են հետևյալ չափանիշներով. ֆինանսական ռեսուրսներ, տարբեր ոլորտներում ազդեցություն և այլն:

Ռուսաստանցիները տոնում են ոչ միայն համաշխարահային մարկարդակում իրենց դերի բարձրացումը, այլ նաև ամերիկացիների վարկանիշային ցուցակում անկումը»,-գրում է պարբերականը:

«Ակնհայտ է, որ Պուտինն առաջին տեղում չէր հայտնվի առանց կլիշեների, օրիանկ «բռանակալ առաջնորդ», «նախկին ԿԳԲ ամենակարող», «դիկտատոր»: Իր մրցակիցը` Օբաման, մյուս կողմից նկարագրված է որպես ամենաիշխող պետության ձեռնաշղթաներով նախագահ, սակայն դեռ ազատ պետության առաջնորդ»,-նշել է RT լրատվական գործակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել