Tert.am-ը գրում է.

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը Wan անվանակոչելու փորձը Թուրքիայի իշխանությունների՝ պատմական իրականությունը կեղծելու հերթական քայլն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալասարանի Արևելագիտության ինստիտուտի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:


«Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայում անվանափոխվել են շուրջ 12 000 տեղանուններ, որոնց մեծ մասը բուն հայկական ավանումներ են եղել պատմական Հայաստանի տարածքում»:

Հիշեցնենք, որ Վանից ընտրված թուրք պատգամավոր Այսել Թուղլուքը Թուրքիայի ազգային մեծ ժողով էր ներկայացրել 
օրինագիծ, որով առաջարկում է փոխել քաղաքի անվանումը՝ այն կոչելով Wan։


Ռուբեն Մելքոնյանը հավելեց, որ այս քաղաքականության իրականացումից «սպրդել էին» մի շարք տեղանուններ, այդ թվում՝ Վանը և հավելեց. «Եվ այդ փրկված մի քանի տեղանուններն էլ դարձել են թուրք ազգայնամոլական իշխանությունների կամ պատգամավորների թիրախը, որոնք փորձում են դրանք նույնպես ջնջել երկրի երեսից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել