Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիական «Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Թեո Ուոլքոթին:

24-ամյա ֆուտբոլիստի համար ֆրանսիական ակումբը լոնդոնյան թիմին պատրաստ է վճարել 40 մլն եվրո: «Արսենալը» դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը. տեղեկացնում է Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ լոնդոնցիներն Ուոլքոթին ձեռք են բերել 2006-ին «Սաութեմփթոնից» 12 մլն ֆունտով: «Արսենալի» կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 240 հանդիպում և հեղինակել 64 գոլ: Անգլիայի ընտրանու կազմում 36 խաղում դարձել է 5 գոլի եղինակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել