Ես չեմ զարմանում այն փաստից, որ Յուրի Վարդանյանը դեռ հրաժարական չի տվել, քանի որ դժվար է նախարարի պաշտոնին հրաժեշտ տալը, առավել ևս, որ նման պաշտոն ունենալու հնարավորություն Յուրի Վարդանյանին դժվար թե մի անգամ էլ տրվի, բայց զարմանում եմ, թե ինչու Հայաստանի պետական ապարատում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց համար չկան այսպես ասած ապրելակերպի և գործելակերպի սահմանված թեկուզ ներքին կանոններ, որոնց խախտելու դեպքում մարդն անմիջապես կազատվի աշխատանքից: Վերջին հաշվով պետություն են ներկայացնում, պետության անունից հանդես են գալիս միջազգային հանրության առջև, ինչպես նաև հասարակության համար պետական ծառայողներն առաջին հերթին պետք է օրինակ ծառայեն, այլ ոչ թե հակառակը: Ես ցավում եմ, որ մենք դեռ չենք հասել քաղաքակրթության այն աստիճանին, երբ մարդն աշխատանքային սանդուղքով վեր բարձրանալու դեպքում էլ ավելի պատասխանատու, օրինապաշտ և խստապահանջ կդառնա թե իր, թե իր ընտանիքի անդամների հանդեպ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/547159468687561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել