Մաման ծաղկաման, ես երբեք չէի կարծի, որ մի այլ կարգի հարգանքով կլցվեմ Թաթուլի ու Սպիտակցի Հայկոյի «արվեստի» հանդեպ, բայց դա եղավ.... եղավ, երբ ես լսեցի ու դիտեցի երաժշտական այս գլուխգործոցը: Սենց մի քանի տեխնիկական հարց.
1. Ինչո՞ւ է երգիչը միկրոֆոնի տեղը ոսկեգույն ֆեն օգտագործում:
2. Էս կլիպի մեջ էն չուլկու մատերիալով աչքերը փակած աղջիկները իրո՞ք գիտեին, որ սենց ատստոյի տակ են պարում:
3. Ի՞նչ ա նշանակում ու առհասարակ, աֆրիկյան ո՞ր ցեղի դիալեկտով ա «Օլյա, բուչա բուդաբի, Օլյա բամբի» միստիկ արտահայտությունը:
4. Երգի բառերի հեղինակը какой русской школ скончался? ... Ես նենց թեթևի մեջ ռուսերեն գիտեմ ու ինձ կանտուզիա հասցրին այնպիսի տողեր այս երգում, ինչպիսիք են.
- Осень мне льеться на руки, в мокрых мыслях дает звуки (իմ բանականությունը Error ա տալիս, երբ փորձում եմ պատկերացնել այդ տեսարանը)
- Что тянет тебе ко мне, жарит как огонь заклинаний (դե վերջացրու, գրողը տանի)
- Ревность это зверь.... нашИ счастие... (О_о)
5. Դատելով կլիպի վերջաբանից, կարելի՞ է արդյոք ասել, որ էս շուխուռի իմաստը էն էր, որ ինքը ուզում էր հրատապ Օլյային բուչա բուդաբի աներ...
Հ.Գ. էսի երգ չէր, էսի մարդկության դեմ հանցագործություն էր.



