Ավտոբուս.- Գիտե՞ս չէ, քանի գիշեր է չեմ քնում:
Գազել.- Գաղտնալսման պատճառո՞վ:
Ավտոբուս.- Հարցը մենակ գաղտնալսելը չէ, այլ այն, որ անխիղճները հանձնաժողովի նիստում իմ կատակով ասած գազի ու յուղի ծախսն ընդունեցին որպես իրականություն:
Գազել.- Իսկ է՞ն որ ասացի եկեք ժաղովրդի մասին էլ մտածենք, դա իրենց ձեռք չէր տալիս, չէ՞:
Ավտոբուս.- Հանձնաժողովի նիստում մեր խոսակցության այդ հատվածից ոչ մի բառ չի եղել:
Գազել.- Մարդ չգիտի՝ ի՞նչ խոսի, ի՞նչ չխոսի, ինչը՞ կլսեն, ինչը՞ չեն լսի, ո՞նց շուռ կտան իրենց օգտին:
Ավտոբուս.- Աաաա, ասում ես էլի, ախր ո՞նց չխոսեմ: Էն դեղին գազելներին հենց հիշում եմ ........
Գազել.- Ի՞նչ է եղել:
Ավտոբուս.- Էէէէ, չե՞ս իմացել, հավաքվել էին գարաժի դիմաց, բողոքում էին, գարաժի տերն էլ կարմիր ավտոբուսների մեջ դիզելը լցրեց ու ասաց՝ քշե՛ք մինչև վերջ, էտ էլ հերիք չէր, հաջորդ օրն էլ դեղին կամազներ էին բերել, ասում էին, էս գարաժի տարածքն ազատեք, որ մենք այստեղից Պարսկաստան ոչխար արտահանենք:
Գազել.- Լավ է: Ասա հազար հատ գործ ունեիք, ի՞նչներիդ էր պետք, չգիտե՞ք փողով կճնշեն, քիչ եք:
Ավտոբուս.- Տենց մի ասա, նահանջելով չի:
Գազել.- Ես հո չեմ ասում նահանջեն կամ իրենք սխալ են արել, որ հավաքվել են: Ես ասում եմ նենց հարցի շուրջ հավաքվենք, որ բոլորով պայքարենք, գարաժի հարցը կարևոր է, բայց իրենց ընկերները դեռ յուղի, ֆիլտրի, վառելիքի հարց են ուզում լուծել, չնայած մյուս կողմից էլ, մի օր, որ էտ յուղի, ֆիլտրի հարցը լուծեն, գարաժի հարցը լուծելու համար ուշ կլինի, չգիտեմ էէէ, բայց ինչ էլ անենք, պետք է միասնական անենք, միասնական չենք:
Ավտոբուս.- Խի՞, տենց հարցեր չե՞ն եղել, ե՞րբ ենք մինչև հիմա հավաքվել, որ հիմա հավաքվենք:
Գազել.-Տենց մի ասա, եղել են դեպքեր: Չե՞ս հիշում, գարնանը, որ մենք ընկանք կապույտ լենտով ավտոբուսի խելքին, ո՞վ էր մեղավոր:
Ավտոբուս.- Հա, ճիշտ ես ասում: Բայց դե պետք է էլի, կազմակերպենք, հստակ առաջարկություններ անենք, ասենք սա է մեր ուզածը և վերջ:
Գազել.- Ախր, էնա, անգույն ավտոբուսները, բացի բողոքելուց, ի՞նչ են անում, էնօրն էկել էին, հարցնում էին ինչ անենք, լավ չենք, ասում եմ՝ ի՞նչն են սխալ անում, ասում են՝ չգիտենք, ասում եմ՝ ի՞նչ լուծում ունեք, ասում են՝ չգիտենք: Բացի բողոքելոց ոչ մի բան չգիտեն:
Ավտոբուս.- Հա, բայց իրենց ընկերներն ահագին գործ արեցին, գարաժի հետևի մասը լրիվ սարքել են:
Գազել.- Հազիվ մի հատ լավ բան տեսանք, արի էլ չխորանանք:
Ավտոբուս.- 100 տոկոս, թե չէ, որ էլի խորանանք, էնքան վատ բան կհիշենք՝ սա էլ կմոռանանք:
Գազել.- Ըհը, Էս էլ խոսքիդ վրա. զանգեցին, գործ ունեմ, գնացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել