Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին՝ ռուսական «Կրասնայա զվեզդա» ռազմական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, անմիջական միջամտություն կցուցաբերեն: Ու սա բավականին մեծ արձագանք էր գտել մեր լրատվամիջոցներում և շատերն էին փորձել մեկնաբանել այդ հայտարարությունը: Օրինակ, Գեներալի հայտարարությունը, իրենց հոդվածներում ստանում է հետևյալ վերնագիրը« Ռուսաստանի աննախադեպ հայտարարությունը»: Ի հարկե, ռուսամետների համար սա պարզապես նվեր էր, որով արդարացվում էր Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանական ավտորիտար հայտարարությունը, առանց սեփական ժողովրդի ցանկությունը հարցնելու: Սա նաև կարելի է դիտարկել որպես ուղերձ Եվրոպային, ով չեր կարողանում գտնել ԼՂՀ-ի խնդրի կարգավորման ուղիները և ապահովության ոչ մի երաշխիք չեր տալիս Հայաստանին՝ ԵԽԽՎ-ին անդամակցելու դեպքում: Իբր թե, տեսեք, ցանկության դեպքում, Ռուսաստանը կարող է լուծել չլուծված խնդիրները: Ի դեպ, կարծես թե Զորիկիի գրած նամակն էլ է արդարացվում, թու, թու, թու: Այսինքն, ոմանց աղերսանքները տեղ հասան ու գտնվեց ողորմությունը: Անշուշտ այս հայտարարությունը կարող է խուճապ առաջացնել Ադրբեջանում, նամանավանդ վերջին ժամանակներս կատարվող իրադարձությունների ֆոնին, երբ Պուտինի Ադրբեջան կատարած այցից և մի շարք փոխհամագործաքցության պայմանագրեր ստորագրելուց հետո, Ռուսաստանում սկսվեց միգրացիոն խնդրի՝ հակաադրբեջանական ենթատեքստով քաղաքականությունը: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: Մենք սովոր են մրջյունը փիղ դարձնելուն: Ինձ համար լուրջ հարց է ծագում, արդյո՞ք Ռուսաստանը կհաստատի այս հայտարարությունը, թե ընդհակառակը, կհայտարարի, որ սպան ինքնագլուխ հայտարարություն է արել, որը չի համապատասխանում Ռուսաստանի՝ ԼՂՀ-ի նկատմամբ ունեցած իր կամ ՀԱՊԿ-ի քաղաքականությանը: Ի հարկե մենք կուզենայինք հավատալ, որ Գեներալի խոսքերի հետևում, ռուսական պաշտոնական դիրքորոշումն է, որը նաև ուղերձ էր ռազմատենչ Ադրբեջանի համար: Կարծում եմ, որ ստատուս քվոն կպահպանվի, սակայն այն ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ, քանի որ չլուծված և անորոշ ժամանակով սառեցված խնդիրը կարող է ցանկացած պահի և ցանկացած կերպով լուծում պահանջել: Համենայն դեպս, Գեներալի հայտարարությունը ժամանակ է տալիս մեր իշխանություններին, ԼՂՀ-ի հարցում փակուղուց դուրս գալու ելքեր փնտրելու և իհարկե այն լուծելու նոր ուղիներ փնտրելու համար: Մեր մեջ ասած, շունչներս տեղն ընկավ, կարծես թե կարող ենք ապահով լինել, իսկ զարգանալ՞, դե դա ուրիշ խնդիր է, մի օր էլ Եվրոպայի հույսերը կարդարացնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել