1in.am-ը գրում է.

Աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը վստահ է, որ Տեխասում` նոյեմբերի 9-ին հաջողության կհասնի: Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Դարչինյանը (39-5-1) ռևանշ մենամարտ է անցկացնելու Նոնիտո Դոների (31-2) դեմ:

«Ամեն ինչ հիանալի է: Առջևում դեռ 9 օր ունեմ: 6 տարի առաջ ես Դոներին նոկաուտի ենթարկելու հնարավորություն ունեի, բայց չկարողա անել դա: Յուրաքանչյուրը մտածում էր, թե Նոնիտոն մեծ գործ կատարեց:

Դա իմ առաջին պարտությունն էր, որից հետո ես աշխարհի բացարձակ չեմպիոն դարձա և ապացուցեցի, որ նրանք սխալվում են: 

Գիտեմ, որ Դոները հավի նման վախենում է իմ հարվածներից: Ես կոչնչացնեմ նրան, կկոտրեմ Դոներին: Մտադիր եմ թոշակի ուղարկել Նոնիտոյին»,- ասել է Վախթանգը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել