Իսկ ես, ոհմակս կորցրած գայլի պես
Դեգերումներիս վերջն եմ որոնում,
Փնտրում եմ ձայնիս այն արձագանքը,
Որը թեև լուռ, բայց հառաչագին աղոթք է Աստծուն:
Լույս գիշերներով լուսնին եմ ոռնում
Քունս կորցրած գազանի նման,
Ասես երկնքում իմ որջն եմ փնտրում՝
Մարդկանց աշխարհում անտուն եմ, անձայն:
Ես մարդ եմ այնպես, ինչպես բոլորը,
Սակայն գայլերին բնորոշ քայլքով,
Ես էլ ապրում եմ, ինչպես բոլորը,
Սակայն բոլորից հեռու ու խռով:
Մարդկանցից հեռու, հեռու գայլերից,
Միայնակ ինչպես լուսինը լուսե,
Թեպետ լուսատու, բայց մութ ու խավար,
Մարդկային հոգուց խավար ու սառը:
Ես էլ լուսնի պես միայնակ այսպես,
Գայլին բնորոշ գիժ համեստությամբ:
Ապրում եմ այնպես, ինչպես բոլորը,

Մարդ եմ պարզապես, միգուցե և գայլ… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել