1in.am-ը գրում է.

Դերասանուհի Նիկոլ Քիդմանը Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է, թե ինչ բարդություններ է պարունակում հոլիվուդյան մեգաաստղի հետ ամուսնությունը, ինչ դժվարությունների է ինքը բախվել, երբ Թոմ Քրուզի կինն էր, և նկատել է, որ իրեն, ամենայն հավանականությամբ, ամենալավը կհասկանան Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը` հաղորդում է eg.ru-ն:

«Խոսքն այնպիսի գոյության մասին է, երբ դուք իրականում կենտրոնանում եք միմյանց վրա և գտնվում եք պղպջակների մեջ, և այն շատ թունավոր է, քանի որ դուք միայն երկուսով եք… Համոզված եմ, որ Բրեդի և Անջելինայի մոտ նման բան գոյություն ունի, քանի որ չկա մեկ այլ մարդ, ով հասկանում է քեզ, բացի նրանից, ով քնում է կողքիդ»,- ասել է դերասանուհին:

Նա նշել է, որ նման հարաբերություններից հետո բաժանվելը կոտրել է իրեն, և Քրուզից ամուսնալուծվելուց հետո շատ ժամանակ է անցկացրել միայնության մեջ, ինչը շատ է օգնել իրեն:

Նա խոսել է նաև իր ներկայիս ամուսնու` Քիթ Ուրբանի մասին: «Գիտեք, չեմ ցանկանում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այն ամենի հանդեպ, ինչ ես ունեցել եմ Թոմի հետ, սակայն կասեմ, որ իմ մեծ սիրուն ես հիմա եմ հանդիպել»,- ասել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել