1. երթուղայիններում նոր հաստիքներ են բացելու: Ամեն երթուղայինում պետք է պնդակազմ և թիկնեղ տոմսավաճառ լինի, որ 100 դրամ վճարող քաղաքացիների սանձերը քաշի: Էդ քաշքշուկը ինչ որ ժամանակահատված է պահանջելու, հետևաբար օրական 10-ը ուղերթ անելու փոխարեն տվյալ երթուղայինը կանի ասենք 8-ը:
2. նման պայմաններում <աշխատելու> դիմաց պնդակազմ և թիկնեղ տոմսավաճառը բարձր վճար է պահանջելու: Եթե գծում կա 10-ը մեքենա, ապա 10-ը տոմսավաճառին մի կլորիկ գումար պետք է հատկացվի:
3. որոշումն ուժի մեջ մտնելուց մի քանի օր անց վարորդները նույնպես կհայտարարեն, որ նման պայմաններում չեն կարող աշխատել: Կադրային բանկի սղության և բարոյական վնասը փոխհատուցելու նկատառումներից ելնելով` ստիպված բարձրացնելու են նաև վարորդների աշխատավարձը:
4. մեղքերի թողության և Բարձրյալից ներողամտություն հայցելու նպատակով օրական պետք է եկեղեցի գնան և մոմ գնեն: Այլ ելք չկա, պետք է չեզոքացնեն ստացվող հազարավոր անեծքներն ու սպառնալիքները:
5. …..
6. …..
Այսինքն, գծատերերը հայտնվում են պատային իրավիճակում-վարորդներից ամեն գնով օրավարձը ստանալու փորձերն ավարտվելու են կադրերի արտահոսքով, վարձկանների բանակը սահմանափակ է, իսկ երկրային դատաստանը` դաժան: Հարց- ինչու չեք ուզում ուղևորներն իրենց յուղով տապակվեն, դուք էլ` ձեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել