Մինչ բուն հարց-պատասխանի մասին անցնելը, ուզում եմ ձեզ պարզ խորոհւրդ տամ՝ հաջորդ օրը կայանալիք հարցազրույցին լավ տեսք ունենալու համար: Չկա ինչ որ ունիվերսալ ֆորմուլա, որը կգործի բոլորի համար՝ բոլոր կազմակերպությունների դեպքում:
Կազմակերպությունները տարբեր են լինում. լինում են այնպիսիք, որտեղ կա խիստ դրեսս կոդ, լինում են այնպիսիք, որտեղ ողջունվում է ազատ ոճը, լինում են նաև այնպիսիք, որտեղ ուշադրություն չեն դարձնում հանդերձքանքի վրա: Ամեն դեպքում, շատ ճիշտ կլինի Ձեր կողմից, եթե հարցազրույցից մեկ օր առաջ թաքուն հետևեք, թե ինչ են հագնում այդ կազմակերպության աշխատակիցները և փորձեք նրանց կոնտրաստը շատ չբեկել Ձեր հանդերձանքով:
Յուրացրի՞ք սա: Դե հիմա ես Ձեզ կներկայացնեմ 6 պարզունակ հարցեր, որոնք Ձեզ կարող են տրվել հարցազրույցի ժամանակ և դրանց պատասխանելու ճիշտ տարբերակները:
1 Որո՞նք են Ձեր թերությունները
Այս հարցին պատասխանելիս կատակել չի կարելի, բայց իրական ու լուրջ թերությունները ներկայացնել էլ չարժե: Իրականում, Ձեր գործատուն մեծ հաշվով թքած ունի ձեր թերությունների վրա և միակ պատճառը, որ նա տալիս է այս հարցը կայանում է նրանում, որ նա ուզում է հասկանալ, թե որքանո՞վ կարող են Ձեր թերությունները ազդել Ձեր աշխատանքի որակի վրա: Այդ իսկ պատճառով այս հարցի լավագույն պատասխանը կարող է հնչել հետևյալ կերպ. «Ես իհարկե ունեմ թերություններ, բայց բարեբախտաբար դրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել իմ մասնագիտական որակների վրա»:
2 Ինչո՞ւ որոշեցիք փոխել Ձեր աշխատանքը
Հիշե՛ք, ոչ մի դեպքում չի կարելի ցեխ շպրտել նախկին աշխատատեղի վրա, հակառակ դեպքում Ձեր գործատուն կմտածի, որ եթե մի օր Ձեզ հանի աշխատանքից, նույն կերպով կվարվեք իր ընկերության հետ: Միակ դեպքը, երբ կարելի է փնովել նախկին աշխատատեղը, եթե դուք նախկինում աշխատել եք ՕԵԿ-ում:
Եթե անգամ Ձեր նախկին գործատուն սրիկայի մեկն է եղել, Ձեր կաարծիքը նրա մասին պահեք ձեզ: Փոխարենը, կարող եք պատճառաբանել Ձեր որոշումը ավելի նեյտրալ բաներով. մասնագիտական աճի հնարավորություն չկար, տեղը հարմար չէր, աշխատանքային գրաֆիկն էր չափազանց ծանր:
3 Պատմեք Ձեր հաջողված պրոյեկտների մասին
Եվ պատմի՛ր: Պատմիր վաճառքների ծավալի մեծացման, կայքի գործարկման, նոր մասնաճյուղերի բացման և ցանկացած այլ բանի մասին, որ կարելի էր վերագրել, որպես Ձեր շնորհիվ կայացած հոջող պրոյեկտ, կամ էլ դրա հետևանք: Ի դեպ, մասնագիտական կուրսեր անցնելը ևս կարելի է նշել այս հարցին պատասխանելիս: Սակայն պետք է չափը չանցնել և նշել միայն ամենանշանակալիցների մասին, որ տպավորություն չստեղծվի, որ դուք չափից ավելի ինքնահավան եք:
4 Ինչիպիսի՞ անհաջող պրոյեկտներ եք ունեցել և ինչպե՞ս եք չեզոքացրել դրանց բացասական հետևանքները:
Այս հարցի կարևոր մասը, դրա երկրորդ կեսն է, որովհետև գործատուն ուզում է լսել այն մասին, թե ինչպե՞ս եք դուք կարողացել գործել ծագած բարդության դեպքում, որքանո՞վ եք դուք ճկուն ճգնաժամային իրավիճակներում և որքանո՞վ եք ունակ գիտակցելու ու ուղղելու Ձեր սեփական սխալները:
5 Ինչո՞ւ եք ուզում աշխատել մեզ մոտ:
«Որովհետև Ձեզ մոտ աշխատավարձները բարձր են» տիպի պատասխաններ չարժի տալ, իսկ այ «Որովհետև... (Ընկերության պաշտոնական կայքից կարդացված տեղեկատվությունը, որ իրենք շուկայի առաջատարն են/նորորարներ են/ազատ կրեատիվի ռահվիրան են իիրենց ոլորտում և այլն)» պատասխանը կխփի ճիշտ նշանակետին:
6 Ինչո՞ւ պետք է հենց Ձեզ ընտրեմ:
Գործատուն ուզում է համոզվել, որ դու գլուխ կբերես գործը, եթե քեզ այնուամենայնիվ ընդունեն աշխատանքի: Այդ իսկ պատճառելով, ուղիղ նրա ձախ աչքին նայելով ասա. «Որովհետև ես վստահ եմ, որ կարող եմ գլուխ հանել այս աշխատանքից: Ինձ չեն վախեցնում բարդ իրավիճակները և դա փաստում է իմ նախկին աշխատանքի փորձը, բայցի դրանից, ես աշխատում եմ արդյունքի համար, այլ ոչ թե աշխատելու»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: