Տրանսպորտի սակագինը թանկացնելու են, ապօրինաբար թանկացրին նաև գազի և էլ. էներգիայի սակագները, օր օրի թանկանում են սննդամթերքի և այլ ապրանքների գները և այս ամենը ամենևին զարմանալի չէ մեր երկրում առկա իրադրության պայմաններում, երբ ՀՀ գործող և նախկին նախագահներն ու նրանց ընտանիքի անդամները և նրանց հանցավոր և ոչ լեգիտիմ իշխանությունը պահող քրեածին տարերն ու խուժան օլիգարխները երկիրը վերածել են օբյեկտի ու աշխատացնում են ինչպես կամենում են, ինչպես իրենց շահերին է հարմար և ի վերջո, ինչպես կարողանում են և այդքանից հետո թող հա տարոններն ու սերժերը առաջ Հայաստան կամ ավելի լավ Երևան բղավեն: Մարզերն ամեն օր ավելի ու ավելի են դատարկվում, գործազրկության թիվը չի նվազում, և վերջապես երկրում ոչ մի օրենք չի գործում: Երբ կգործի օրենքը, իրականությունն էլ կփոխվի, բայց քանի դեռ օրենքի գերակայություն չէ ու ժողովրդի ճնշող մեծամասնությունը հլու հնազանդ ենթարկվում է խաղի այս ՙ՚դաղալ՚՚ կանոններին, մենք ոչ ավելի լավ Երևան, ոչ ավելի լավ Հայաստան չենք ունենալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=528007340610249&id=431837636893887
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել