Վստահ եմ, որ ձեզանից շատերն են նյարդայնանում կապույտ ու կարմիր գույների համադրությունից: Դա համարում եք անճաշակ, իրար հետ անհամադրելի ու նյարդայնացնող: Մի զարմացեք, դուք տարօրինակ չեք, մարդու հոգեբանությունն է այդպիսին: Պարզվում է այդ 2 գույները շատ դժվար են ընկալվում մարդու կողմից` կապված աչքի կառուցվածքի հետ: Աչքերը սկսում են հոգնել, նյարդային բջիջները բորբոքվում են և մարդը սկսում է նյարդայնանալ:

Հիշեք մի դեպք, երբ դուք ինչ որ մեկին սպասում եք իսկ նա ուշանում է: Հիշեցի՞ք ինչպես էիք նյարդայնացել, և ոչ մի արդարացում չփրկեց ուշացողին, դուք լսել անգամ չէիք ուզում արդարացումները: Իսկ հիմա հիշեք մի դեպք, երբ դուք էիք ուշացողը: Էլ ինչ արդարացումներ ասես չհորինեցիք, մեղավորը տաքսիստն էր, ճանապարհների խցանումները, անընդհատ կարմիր փոխվող լուսաֆորը...միայն ոչ դուք: Իսկա յդ պահին հիշու՞մ եք, որ երբ դիմացինն էր արդարանում, դուք լսել անգամ չէիք ուզում:

Մարդն իր բնությամբ ` այդպիսին,  երբ  մեզ են «նեղացնում»  մենք միշտ մեղադրում ենք մարդկանց, այլ ոչ հանգամանքները, իսկ երբ մենք ենք «մեղավոր» մեղադրում ենք միայն հանգամանքերը:

Մթերային խանութներից մեկում հոգեբանները մի հետաքրիր փորձ էին անցկացրել: Խանութի մի կողմում շարել էին մուրաբայի 27 տեսակ իսկ մյուս ծայրում այդ 27-ի մեջից ընդամենը 7 տեսակը: Սկզբում բոլորը նայում էին ավելի շատ տեսականին, բայց ընտրություն կատարում էին քչի մեջից: Այս փորձը ցույց է տալիս, որ մարդուն ընտրություն անելու համար իրականում քիչ տեսականի է պետք: Շատի մեջից մարդը շատ դժվար է ընտրություն անում, հաճախ նույնիսկ չի էլ անում:

Շատերը հիմա կփորձեն հերքել այս փաստը, բայց այն իրականում գոյություն ունի: Շատ հաճած մենք փոխում ենք մեր հիշողությունները, դրանց սյուժեն, գործող դեմքերը: Հաճախ դա անցանկալի անցյալից ազատվելու հետևանք է լինում: Եվ այդպես ինքներս մեզ համոզելով, շատ մոտ ապագայում անգամ մենք ինքներս չենք հիշում իրական հիշողությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել