Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Արսեն Սաֆարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց սպասվող մենահամերգի, չորրորդ ձայներիզի շնորհանդեսի, ընտանիքնի ու նախասիրությունների մասին
-Հինգ տարի դադարից հետո որոշեցիք հանդես գալ նոր մենահամերգով:
Մի փոքր կբացեքփակագծերը:
-Երկար դադարից հետո որոշեցի իմ հանդիսատեսին հնարավորություն տալ ինձ հետ անցկացնել ևս մեկ երեկո: Արդեն երկար ժամանակ է աշխատում ենք և ստեղծվել են բազմաթիվ երգեր, որոնք, ի դեպ, ընդգրկվել են նաև չորրորդ ձայնասկավառակում, և հասունացել էր պահը հանդես գալ ևս մեկ մենահամերգով: Համերգը կտևի մոտ երկու ժամ, որի ընթացքում կհնչեն իմ երգացանկի լավագույն երգերը` 18-20 կատարում:
-Ո՞ր դահլիճում է տեղի ունենալու համերգը: Մի փոքր պատմեք նախապատրաստական
աշխատանքների մասին:
-Այս տարի մենահամերգը կայանալու է Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Համերգի փորձերը դեռ չեմ սկսել, քանի որ զբաղված եմ այլ կազմակերպչական աշխատանքներով: Համերգի ընթացքում կլինեն պարային կատարումներ, շոու-ծրագիր, լուսային էֆեկտներ, որոնց ականատես կլինեք: Երկար մտածեցի և չկարողացա համերգի համար խորագիր ընտրել, այդ իսկ պատճառով այս անգամ մենահամերգը խորագիր չի ունենա: Հին և նոր երգերն արդեն պատկերացում են տալիս, թե ինչ է նախատեսված համերգի ժամանակ:

-Ինչո՞ւ ընտրեցիք մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը, վստա՞հ չեք, որ կարող
եք ավելի մեծ թվով հանդիսատես հյուրընկալել:
-Անկեղծ կասեմ` այո վախենում եմ: Գուցե արդեն կորցրել եմ իմ արդիականությունը: Ամեն դեպքում ես միտք չունեմ համալիր լցնելու, ինչպես հիմա է ընդունված, պարզապես ուզում եմ ստեղծել ջերմ մթնոլորտ և հաճելի հուշեր թողնել: Ես չեմ վախենում խոստովանել, որ ասպարեզ են գալիս նոր երգիչներ, որոնք ավելի պահանջված են: Եթե գա մի օր, որ ստիպված լինեմ համերգ կազմակերպել 200 հոգանոց դահլիճում, ապա կանեմ ` վստահ լինելով, որ այնտեղ հավաքվածներից յուրաքանչյուրը եկել է ինձ լսելու, այլ ոչ թե բղավելու:
-Ի՞նչ անակնկալ եք նախապատրաստել ձեր երկրպագուներիհամար:
-Անակնկալներ չեմ սիրում և ոչ մի արտասովոր անակնկալ չեմ նախատեսել: Կարծում եմ յուրաքանչյուրն իր համար մի անակնկալ կբացահայտի. մեկի համար դա կարող է լինել իմ երգերից մեկը, կամ նույնիսկ որևէ հիշողություն դրանց հետ կապված:

- Նոր երգեր, դուետներ, պատրաստո՞ւմ եք:
-Առաջ մտածում էի ինչ երգեմ, իսկ հիմա որը չերգեմ: Երգացանկում ընդգրկված են հին ու նոր երգեր: Մի փոքր տարակուսում եմ հին բառից, բայց չէի կարող անտեսել այն երգերը, որոնք գրեթե անբաժան են եղել ինձնից` «Հին օրեր», «Բայց դու չես գալիս» և այլն: Նախատեսել եմ Սիրուշոյի և Լիանայի հետ դուետ կատարել, բայց չեմ կարող համոզված լինել, որ նրանք կկարողանան ներկա լինել համերգին, ամեն դեպքում ես նրանց հրավիրել եմ:
-«Պարոնայք սպաներ» երգը դրական արձագանք ունեցավ, հայրենիքին ու բանակիննվիրված այլ
երգեր կլինե՞ն:
-Իմ երգացանկում կան երգեր, որոնք հայրենասիրական բնույթի են ` «Վերադարձիր քո տուն», «Պարոնայք սպաներ», ինչու չէ նաև «Հուշերի քաղաքը»` չնայած առաջին հայացքից թվում է, թե այն քաղաքի մասին է: Մոտ ժամանակներում չեմ կարծում, որ նոր հայրենասիրական երգ կունենամ, իսկ այս երգերը գրելու համար բավականին երկար ժամանակ է պետք:

-Երկար տարիներ է ամուսնացած եք, որևէ փոփոխություն զգու՞մ եք ձերհարաբերություններում:
-Տասներկու տարվա ամուսնության ընթացքում իրականում շատ փոփոխությունն են լինում: Մեզ մոտ ամեն ինչ փուլերով է ընթացել: Սկզբում լարվածություն, հետո սկսում եք միմյանց հասկանալ ու նվիրվել և այդպես շարունակ: Իսկ հիմա մենք հասել ենք հարմոնիայի և սիրով պահպանում ենք ստեղծածը:
-Ինչո՞վ է զբաղվում Ձեր կինը և ի՞նչ հետաքրքրություններ ունեն երեխաները:
-Կինս սեփական բիզնեսով է զբաղվում, որի մասին խոսել չեմ ուզում, իսկ երեխաներս սովորում են դպրոցում: Ես այն ծնողներից չեմ, որ իրենց երեխաներին այնքան են ծանրաբեռնում` ստիպողաբար ուղարկում տարբեր խմբակներ, որ խեղճ երեխաները չեն կարողանում մանկություն ունենալ: Ես նրանց թողնում եմ մանկություն ունենալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ