Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային չափով նվազել էPanorama.am-ը գրում է.

Նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն ԱՄՆ-ում ռեկորդային չափով նվազել է: Նրա ընդունած որոշումները պաշտպանում են բնակչության ընդամենը 42 տոկոսը: Այս մասին վկայում են «Wall Street Journal»-ի և «NBC» հեռուստաընկերության համատեղ սոցոլոգիական հետազոտության արդյունքները:

Ըստ վերոնշյալ տվյալների` հարցվածների 51 տոկոսը Բարաք Օբամայի աշխատանքն անբավարար են գնահատել: Հոկտեմբերի սկզբին Օբամային աջակցում էր բնակչության 47 տոկոսը, իսկ 2012 թ.-ի ավարտին` 52 տոկոսը: Աղբյուրը նշում է, որ առաջին անգամ Օբամայից դժգոհողների թիվն ավելին է, քան նրան պաշտպանողներինը: Բացի այդ, վերջին 40 տարիների մեջ առաջին անգամ է, որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգը դրական է գնահատում բնակչության ընդամենը 30 տոկոսը:

Չափազանց ցածր են նաև Օբամայի ներկայացրած Դեմոկրատական կուսակցության և նրա գլխավոր մրցակից Հանրապետական կուսակցության վարկանիշները: Հանրապետականներին աջակցում է հարցվածների 22 տոկոսը, իսկ դեմոկրատներին դրական է գնահատում բնակչության 37 տոկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել