1in.am-ը գրում է.

Forbes-ի գլխավոր խմբագիր Մայքլ Նորմը հայտնել է պատճառների մասին, որոնք կարող են հիմք դարձած լինել ամերիկյան ամսագրի փորձագետների համար՝ ընտրելու Պուտինին աշխարհի ամենաազդեցիկների վարկանիշի առաջին հորիզոնականում:

«Չեմ կարող հստակ ասել, թե ինչու է հենց Պուտինը դարձել առաջինը: Դա փորձագետների կոլեկտիվ կարծիքն է, սակայն կարող եմ ենթադրել, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի թեժ պահին»,- ասել է Նորմը «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել նախաձեռնությամբ հանդես գալ, երբ աշխարհում սկանդալ է հասունացել ամերիկյան հետախուզության գործողությունների շուրջ, մինչդեռ Վլադիմիր Պուտինը միջազգային դաշտում գործում է վճռականորեն: Այս տարի նա առանցքային դեր է խաղացել սիրիական հարցի կարգավորման գործում: Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ փորձագետների ընտրությունը կանգ է առել Ռուսաստանի նախագահի վրա:

Նորմի խոսքով՝ վարկանիշը կազմվել է պարբերականի 8 լրագրողների քվեարկության հիման վրա: Գնահատվել է 150 թեկնածություն:

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին վարկանիշը գլխավորել է Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել