Aysor.am-ը գրում է.

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, ըստ «Sport Mediaset»-ի, կարող է գլխավորել իտալական «Միլանը», և պատահական չէ, որ նա ներկա է եղել «Լացիոյի» հետ հանդիպմանը: Հաղորդվում է, որ Անդրեյը «Միլանի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է և կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալլեգրիին:

Բայց գոյություն ունի նաև մեկ այլ վարկած: Շևչենկոն կարող էր ներկա լինել հանդիպմանը` Բալոտելլիի խաղին հետևելու համար: Այդ դեպքում ուկրաինացին գործում է հանուն «Չելսիի», որը հետաքրքրված է Իտալիայի հավաքականի հարձակվողի ծառայություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել