1in.am-ը գրում է.
Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացնի ուժային ճանապարհով իրավասություն հաստատել Լեռնային Ղարաբաղի վրա, ապա ռուսական ռազմաբազան ռազմական հակամարտության մեջ կմտնի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտականություններին համապատասխան: Այս մասին «Կրասնայա զվեզդա» ռուսական պարբերականին տված հրացազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին:
Ռուզինսկին նաև առաջին անգամ պաշտոնական մակարդակով հաստատել է, որ Հայաստանի տարածքում առկա են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ռեակտիվ հրետանային մարտկոցներ:
Ռուզինսկին անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի զինծառայողների մարտական համագործակցությանը և նշել, որ այս տարի Հայաստանի ներկայացուցիչների հետ արդեն երեք հանդիպում է տեղի ունեցել համատեղ կիրառման հարցերով: