Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Բակո Սահակյանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու և երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել