24news.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը, որով պարզաբանումներ էին պահանջվում խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի՝ Իսպանիայում արված մի շարք հայտարարությունների կապակցությամբ, որը Մոսկվայում գնահատվել է իբրև հակառուսական։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ «Ես ամոթ եմ զգում իմ գործընկերոջ հայտարարությունների համար», - ասել էր նա։

Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում, Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել