Life.panorama.am-ը գրում է.
Երեկ լուրեր տարածվեցին, թե «Նռան հատիկ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգն, արդեն մեկ շաբաթ է, ինչ  չի ներկայանում նկարահանումներին, քանի որ նրա ու սերիալի ստեղծագործական անձնակազմի միջեւ կոնֆլիկտ է եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում եւ չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։ Ռոզա Ֆիլբերգի եւ «Նռան հատիկ»-ի շուրջ սա միակ քննարկումը չէ: Դերասանուհու՝ այս սերիալում մասնակցության առաջին իսկ օրից քննադատություններն ու թեժ քննարկումներն իրար են հաջորդում: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը եւ ինչպես է Ռոզան վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին, Life.panorama.am-ը խոսել է երգչուհու պրոդյուսեր Գերորգի Հարությունյանի հետ:
 
«Ռոզան երեկ 21:30-ին նոր ավարտել է նկարահանումները: Այսինքն՝ նա շարունակում է մասնակցել «Նռան հատիկ»-ի նկարահանումներին: Ամեն ինչ նորմալ եւ իր հունով ընթանում է: Գիտեք, ցանկացած դերասանի էլ տվյալ նախագծում կարող է ինչ-որ մի բան դուր չգալ, բայց որոշումներ կայացնում է ռեժիսորն ու սցենարիստը, իսկ, եթե դերասանը պրոֆեսիոնալ է իր աշխատանքում, ապա նա փորձում է հարցերին ճիշտ լուծում տալ: Պարզ է, որ Ռոզային կարող են որոշ բաներ դուր չգալ սերիալում, բայց որոշում են ռեժիսորն ու սցենարիստը»,- նշեց Գեորգին:
 
Հարցին, թե արդյոք Ռոզան նաեւ համապատասխան պայմանագիր է ստորագրել, ըստ որի ցանկության դեպքում չի կարող հրաժարվել սերիալում նկարահանվել, պատասխանեց.
 
«Երկկողմանի շատ պայմանագրեր կան, բայց մենք հիմա չենք խորանում դրանց կետերի մեջ, քանի որ սերիալից դուրս գալու հարց չկա: Երկու կողմին էլ պետք է, որ Ռոզան մասնակցի «Նռան հատիկ»-ին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել