13:40 , 23 մարտ, 2018
Երեկ լուրեր տարածվեցին, թե «Նռան հատիկ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգն, արդեն մեկ շաբաթ է, ինչ չի ներկայանում նկարահանումներին, քանի որ նրա ու սերիալի ստեղծագործական անձնակազմի միջեւ կոնֆլիկտ է եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում եւ չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։ Ռոզա Ֆիլբերգի եւ «Նռան հատիկ»-ի շուրջ սա միակ քննարկումը չէ: Դերասանուհու՝ այս սերիալում մասնակցության առաջին իսկ օրից քննադատություններն ու թեժ քննարկումներն իրար են հաջորդում: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը եւ ինչպես է Ռոզան վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին,
Life.panorama.am-ը խոսել է երգչուհու պրոդյուսեր Գերորգի Հարությունյանի հետ:
«Ռոզան երեկ 21:30-ին նոր ավարտել է նկարահանումները: Այսինքն՝ նա շարունակում է մասնակցել «Նռան հատիկ»-ի նկարահանումներին: Ամեն ինչ նորմալ եւ իր հունով ընթանում է: Գիտեք, ցանկացած դերասանի էլ տվյալ նախագծում կարող է ինչ-որ մի բան դուր չգալ, բայց որոշումներ կայացնում է ռեժիսորն ու սցենարիստը, իսկ, եթե դերասանը պրոֆեսիոնալ է իր աշխատանքում, ապա նա փորձում է հարցերին ճիշտ լուծում տալ: Պարզ է, որ Ռոզային կարող են որոշ բաներ դուր չգալ սերիալում, բայց որոշում են ռեժիսորն ու սցենարիստը»,- նշեց Գեորգին:
Հարցին, թե արդյոք Ռոզան նաեւ համապատասխան պայմանագիր է ստորագրել, ըստ որի ցանկության դեպքում չի կարող հրաժարվել սերիալում նկարահանվել, պատասխանեց.
«Երկկողմանի շատ պայմանագրեր կան, բայց մենք հիմա չենք խորանում դրանց կետերի մեջ, քանի որ սերիալից դուրս գալու հարց չկա: Երկու կողմին էլ պետք է, որ Ռոզան մասնակցի «Նռան հատիկ»-ին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։