Aysor.am-ը գրում է.

Մյունխենում ունեցած ելութի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ, տեղեկացում էր, որ մոտ ժամանակներս միջազգային հանրությունը կլսի՝ Հայաստանը Ցյուրիխյան արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

«Իր ելույթով Սերժ Սարգսյանն ասում էր, որ եթե նախապայմանների հարց է գնում, ապա հայկական կողմն էլ իր նախապայմանները պետք է բերի: Այս մասին Մյունխենում ասելը նպատակ ուներ բարձր ամբիոնում ներկայացնել, թե ինչ հիմքով այս կամ մյուս ամիս իրենք կլսեն, որ Սերժ Սարգսյանն ի չիք է դարձնում արձանագրությունները, որ հետո մեղադրանքները Հայաստանի վրա չլինեն, որովհտև հասկանալի է՝ նման հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան փորձելու է ամեն ինչ ներկայացնել այնպես, իբր հայկական կողմն է, որ չի ցանկանում բանակցել: Սա նաև նախապատրաստական աշխատանք է՝ նմանատիպ սցենարի զարգացում թույլ չտալու», - նշեց նա:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ իրավիճակներ են փոխվել, և հին փաստաթուղթն այլևս ընդունելի չէ:

«Թուրքիայի պահվածքն այս ժամանակահատվածում ապացուցեց, որ այդ տեսակով Թուրքիայի հետ հարաբերություններ անհնար է կարգավորել: Մինչև այդ էլ կար կարծիք, որ քանի դեռ Թուրքիայում Էրդողանի իշխանությունն է, չկա հավատ, թե կլինի հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություն արձանագրելու որևէ հնարավորություն», - նկատեց Թ. Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել