Armsport.am-ը գրում է.

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումները, գրում է «ՀԱՕԿ»-ի պաշտոնական կայքը:

Տուրի առաջին խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս դժվար ու լարված պայքարում 80-77 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հակոբ Հակոբյանը («Շիրակ»), որը վաստակել է 29 միավոր:

ՖԻՄԱ-ն մեծ առավելությամբ՝ 108-66, հաղթել է «Ինժեներին»: Ամենից շատ՝ 32 միավոր վաստակեցլ է Վազգեն Առաքելյանը («Ինժեներ»):

Տուրի վերջին խաղում «Ուրարտուն» տոնել է վեցերորդ անընդմեջ հաղթանակը: Հյուրընկալվելիս «Ուրարտուն» առավելության է հասել «Գրանդ սպորտի» նկատմամբ՝ 88-63: Ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել էդգար Բաբայանը («Ուրարտու») 25 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել