Yerkir.am-ը գրում է.

ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 122-րդ հորիզոնականում է` տարածաշրջանում ամենատխուր երկրներից մեկը:

156 երկրներում անցկացված ուսումնասիրության շրջանակներում «երջանիկ» համարվելու համար հաշվի է առնվել 6 չափորոշիչ՝ համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տևողություն, սոցիալական աջակցություն, վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն, սոցիալական նվիրվածություն:

Երջանկության մասին զեկույցի առաջին 3 հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, իսկ վերջին հնգյակում՝ Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը:

ԱՄՆ-ը 15-րդ հորիզոնականում է, իսկ ՌԴ-ն՝ 50-րդ:

Տարածաշրջանային երկրներից Թուրքիան 70-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 86-րդ, Իրանը՝ 109-րդ, իսկ Վրաստանը՝ 126-րդ: Այսպիսով` Հայաստանը տարածաշրջանի երկրների ցուցակում երկրորդ «ոչ երջանիկ» երկիրն է:

Ուշագրավ է, որ Հայաստանն իր դիրքով զիջում է նաև 94-րդ և 114-րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին և Մոզամբիկին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել