Panorama.am-ը գրում է.

«Ռուսաստանը զավթել է Ղրիմը և Դոնբասի մեծ մասը: Սա մեծ վնաս է հասցրել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը: Արդյունքում երկիրն ունեցել է ՀՆԱ-ի 20  տոկոս անկում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է՝ ինչ տիպի պետության հետ գործ ունենք»,-այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Նրա կարծիքով, Եվրոպայի հետ ասոցացումը ոչ միայն  տնտեսության զարգացում է, այլ ավելի շուտ հումանիտար-քաղաքական ընտրություն, որը ցույց էր տալիս, թե Ուկրաինան որ ուղղությամբ է ուզում շարժվել:

Ալեքսանդր Բոժկոյի խոսքով, ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ վնաս է հասցրել նաև ուկրաինական բանակին, սակայն նպատակները, որ իր առջև ի սկզբանե դրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինը, իրականացնել չի հաջողվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել