168.am-ը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ­-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար: Այդ մասին նա ասել է միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի ժամանակ: Այս մասին փոխանցում է РИА Новости-­ին:

Շոյգուն խոստովանել է, որ ավիահարվածների հետ կապված իրենք անհրաժեշտ քայլեր են կատարել ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար:

«Շայրաթ» ռազմաբազան ԱՄՆ-­ի կողմից ավիահարվածների է ենթարկվել ապրիլի 7-­ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել