22:24 , 26 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար: Այդ մասին նա ասել է միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի ժամանակ: Այս մասին փոխանցում է РИА Новости-ին:
Շոյգուն խոստովանել է, որ ավիահարվածների հետ կապված իրենք անհրաժեշտ քայլեր են կատարել ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար:
«Շայրաթ» ռազմաբազան ԱՄՆ-ի կողմից ավիահարվածների է ենթարկվել ապրիլի 7-ին: