Tert.am-ը գրում է.

Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ ընկույզի ներառումը սննդակարգում կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդություն ձեռք բերելու վտանգը:

Ինչպես հաղորդում է Healthy food star-ը` Շաքարախտի զարգացման ուսումնասիրման նյույորքյան ինստիտուտի գիտնականները փորձարկումների արդյունքում սովորելու կարողության, հիշողության և շարժական հմտությունների զգալի բարելավում են գրանցել ընկույզի օգտագործման ֆոնին:

Փորձարկումներն իրականացվել են օրական 30-50 գրամ չափաբաժնի հաշվարկներով:  Գիտնականներն ընկույզի ազդեցությունը  մեկնաբանում են հակաօքսիդանտների և օմեգա-3 ճարպաթթուների առկայությամբ:

Նախկինում կատարված հետազոտությունները ցույց էին տվել ընկույզի օգտակարությունը սրտի առողջության և լարվածության թուլացման համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել