Tert.am-ը գրում է.
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ ընկույզի ներառումը սննդակարգում կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդություն ձեռք բերելու վտանգը:
Ինչպես հաղորդում է Healthy food star-ը` Շաքարախտի զարգացման ուսումնասիրման նյույորքյան ինստիտուտի գիտնականները փորձարկումների արդյունքում սովորելու կարողության, հիշողության և շարժական հմտությունների զգալի բարելավում են գրանցել ընկույզի օգտագործման ֆոնին:
Փորձարկումներն իրականացվել են օրական 30-50 գրամ չափաբաժնի հաշվարկներով: Գիտնականներն ընկույզի ազդեցությունը մեկնաբանում են հակաօքսիդանտների և օմեգա-3 ճարպաթթուների առկայությամբ:
Նախկինում կատարված հետազոտությունները ցույց էին տվել ընկույզի օգտակարությունը սրտի առողջության և լարվածության թուլացման համար: