Հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազուրկների թվաքանակը աճել է 17 տոկոսովLife.panorama.am-ը գրում է․

2014թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 70 հազար 800 մարդ, որից  50 հազարը կանայք են, 16 հազարը 800-ը` երիտասարդ: Աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5,8 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 8,6 տոկոսով: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեցին Զբաղվածության պետական գործակալությունից:

 Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 92,4 տոկոսը, կամ 65 հազար 400 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 17, իսկ տարեսկզբի նկատմամբ՝  16,8 տոկոսով: Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  72.2 տոկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել