Life.panorama.am-ը գրում է․
2014թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 70 հազար 800 մարդ, որից 50 հազարը կանայք են, 16 հազարը 800-ը` երիտասարդ: Աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5,8 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 8,6 տոկոսով: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեցին Զբաղվածության պետական գործակալությունից:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 92,4 տոկոսը, կամ 65 հազար 400 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 17, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 16,8 տոկոսով: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.2 տոկոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ