Երբևէ ձեզնից ութսունվեց ստեղն հիասթափվե՞լ են ...
Կարծում եմ ՝ ոչ ... Յուրաքանչյուր ստեղն , որ գոնե շաբաթը մեկ տանում է իմ մատների հպումը ՝ այս  գրառումը կատարելու , կհիասթափվի իմ ծուլությունից ...
Երևի ծույլ չեմ , երևի ՝ այո ... Բայց չեմ սիրում ծույլերին )))
Ինչու՞ կհիասթափվի ... Այս սպիտակ թերթը  , որ ամեն անգամ բացվում է իմ առաջ  , երբ մտնում եմ բլոգգեր ... Որ ուղղակի աղաչում է գրել , բայց ես համառորեն պնդում եմ իմը ՝ չգրել...
Սպիտակ էջը , որը երբեք չի զգում այն , ինչ զգում է թուղթը  ...
Որ չի էլ պատկերացնում , թե ինչ է ցավը ...
Չի պատկերացնում ՝ ինչ է հաճույքն ու երջանկությունը ...
Այդ սպիտակ էջը , որը մի վայրկյանում կուլ է տալիս քո բոլոր մտքերը , գրում ես - ջնջում ... Չէ ՜՜՜՜ նա ամեն ինչ իմանում է , բայց արագորեն մոռանում ... Չի ուզում , դու ես ուզում , որ մոռանա ... Իսկ թուղթը երբեք չի մոռանում ... ուզում ես վառի՛ր , պատռի՛ր , ինչ ուզում ես արա՛ , ոչինչ էլ չի պատահի ... թուղթը երբեք չի մոռանում ...
Մարդիկ էլ թուղթ են ... Ոմանք շնչում են , ապրում , նրանք ունակ են հիշելու ու մոռանալու ... Հա՛ , թուղթ են ... Ճմռթված ու հարթեցված , կտրած ու ամբողջական , խելամիտ ու  անընդունակ ... Թղթե մարդ են ... Ոմանք էլ իմ բլոգի էջերի պես են , ամեն ինչ պարունակող , բայց ոչինչ չանող ... մոռացվող ու չսիրվող ... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել