Հարգարժան ավագ սերնդի ներկայացուցիչներ 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ տարեցների միջազգային օրվա առթիվ: 
Հայերիս կյանքում մեծի խոսքն ու խորհուրդը մշտապես կարևոր ու անփոխարինելի են եղել. ձեր դրած քարին նոր քար դնելով ենք կերտել տաճարներ, արարել արժեքներ ու թողել մեր հետքը պատմության հոլովույթում:

Ձեզանից յուրաքանչյուրը կյանքի համալսարանն է անցել, հետևաբար, ձեր խորհուրդներն ու իմաստության դասերը ուղենիշ են առավել լավն ու բարձրարժեքն արարելու, հաստատուն քայլերով ճշմարտության ճանապարհով առաջ քայլելու համար: 
Իմ սիրելի բարեկամներ, հավատացած եղեք, մեզ համար ամեն օր տոն է, երբ դուք մեր կողքին եք, իսկ այսօր՝ առավել ևս: Շնորհավորելով կրկին՝ մաղթում եմ խաղաղ, առողջ ու երջանիկ վաստակած հանգիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել