Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Le Monde-ի համար գրված հոդվածում Բրյուսելին կոչ է արել դուրս գալ հավասար հեռավորության պահպանման քաղաքականությունից դեպի Արևմուտք թեքվել նախընտրած Հայաստանի և ռուսական ազդեցության տակ գտնվող ագրեսիվ ավտոկրատիաների ճամբարում ինքնահաստատվող Ադրբեջանի միջև:

«Մինչ բոլոր հայացքները կենտրոնացած են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի վրա, մեկ այլ մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունենում Եվրոպայում, այս անգամ՝ Հարավային Կովկասում: Չնայած Ռուսաստանից պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը, և իր հողում հազարավոր ռուսական զորքերի ֆիզիկական ներկայությանը, Հայաստանի կառավարությունը համարձակ և համաձայնեցված ջանքեր է գործադրել՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ավելի սերտ հարաբերություններ կառուցելու ժողովրդավարական Արևմուտքի հետ:

Այս վերակողմնորոշումը ժամանակ է պահանջում, բայց նաև Եվրոպական միությունից պահանջում է ավելի հավակնոտ ռազմավարություն որդեգրել Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ: Պետք է սկսել նրանից, որ վերջ դրվի այն թյուր մտքին, որ Եվրամիությունը պետք է չեզոք դերակատար լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվրոպան պետք է միջնորդի դեր ստանձնի կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում, բայց նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրականությունը, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը նստած է ագրեսիվ ավտոկրատիների ճամբարում։ 

ԵՄ-ի հստակության և հավակնությունների բացակայությունը կարող է վտանգել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը և նրա աշխարհաքաղաքական առանցքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել