«Al-Jazeera»-ին տված հարցազրույցում Միրզոյան Արոն բացահայտել է ՔՊ-ականների կողմից ակտիվորեն առաջ մղվող այն սուտ թեզը, թե Տավուշում տեղի ունեցող դեմարկացիան արդյունք է Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի տարածքային ամբոջականության ճանաչման: Մասնավորապես՝ նա հայտարարել է, որ Ադրբեջանը չի համաձայնվում Ալմա-Աթայի հռչակագիրը դնել Խաղաղության պայմանագրի սկզբունքների շարքում, մինչդեռ եթե Բաքուն համաձայնվի դրան, ապա հնարավոր կլինի պայմանագրի հարցում գրանցել զգալի առաջընթաց:

Այսպիսով՝ եթե Բաքուն չի համաձայնվում ճանաչել Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն կամ հարաբերությունները կարգավորել դրա հիմքով (նկյատենք, որ այդ հռչակագրում խոսք չկա կոնկրետ սահմանների մասին), ապա նշանակում է, որ դե ֆակտո Իլհամը չի ցանկանում Նիկոլին տալ Հայաստանի կադաստրի թուղթը՝ 29743 քկմ-ի մասին: Սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, արդարացնում են տավուշյան ողբերգական իրադարձությունները՝ խաբելով, թե հենց դա է երաշխավորում 29743-ի անձեռնմխելիությունը: Մինչդեռ Իլհամը ոչ մի նման բան չի խոստանում, փաստորեն, իսկ Միզրոյան Արոն էլ ստիպված այդ մասին խոստովանում է, քանի որ երևի խղճի խայթ է զգում՝ տեսնելով իր կուսակիցների անբարոյականությունը, սուտն ու մորթապաշտությունը՝ ինքն իրեն հարց տալով՝ ո՞րն է թուրքին բնակավայրեր տալու իմաստը, եթե դա որևիցե բան չի երաշխավորում, եթե պատերազմի թեման չի փակվում:

Չնայած որ խիղճ ունեար, «Օմեգա» կդառնա՞ր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել