Սյունիքի կալավանցի մարզպետ Ղուկասյան Ռոբոն, լրագրողների հետ փողոցում ունեցած ակամա զրույցում մեկնաբանելով Տավուշի գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, թե եթե ուզում ենք՝ամեն ինչը մերը լինի, պետք է լինել միասնական: Իսկ ահա լրագրողի դիտարկմանը՝ միասնաբար ասում ենք՝ մի՛ հանձնեք, կալավանցին արձագաքնել է.«Միասնաբար պետք է կռվել: Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում՝ զենքը, տանում ա՝ հեռախոսը, էսպես ա…»:
Կալավանցին, փաստորեն, ակամա բացահայտել է հողե8ի հանձման սցենարը: Տեսնելով, որ տավուշցիները դիմադրում են՝ Նիկոլը կարող է գնալ հերթական պայմանավորված պատերազմի՝ անտեր թողնելով տեղի բնակչությանը բախման ամենավճռական պահին: Հետո այս կալավանցու նման մյուս իշխանավորներն էլ կսկսեն հայտարարել, թե մեղքը մերն է եղել. հայ տղամարդիկ չեն կռվել, ձեռքը զենք չեն վերցրել՝ նախըտրելով կռվելու փոխարեն «սելֆիավատ» լինել: Հակոբյան Աննան էլ, չէ՞, հայտարարում էր, թե 11000 դասալիք ենք ունեցել ու հենց այդ պատառով ենք պարտվել: Իլհամն էլ պլեճ էր անում Աննայի խոսքերն ու մեր բանակի վրա «կայֆավատ» լինելում՝ մեզ ներկայացնելով որպես վախկոտներից ու պորտաբույծներից բաղկացած մի ցեղակույտ:

Մինչդեռ հենց հիմա տավուշցիները պետութունից զենք ու զինամթերք են պահանջում՝ սեփական ուժերով թուրքին դիմագրավելու համար, բայց ոչ ոք նրանց զենք չի տալիս, ավելին՝ ասում են՝ Նիկոլը 3-րդ բանակային կորպուսի հերն է անիծում՝ թուրքի գործը հեշտացնելու համար:

Մարզերը կտան թուրքին հետո կգան Երևան ու մեղավոր կհռչակեն ցանկացածին՝ բացի իրենցից՝ չմոռանալով հայտարաել՝ իրենք թիվ մեկ պատասխանտուն են, բայց բանվ թիվ մեկ մեղավորը չեն:

Նիկոլն էր, չէ՞, նման մի բան ասում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել