Մինչ Սիմոնյան Ալենը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը չհարձակվի, նրա գործընկեր Անդոնը Հ1-ի եթերում պնդել է, թե բանակի վերականգնմանն ուղղված այն աննախադեպ քայլերը, որ իրենք են անում, կոչված են զսպելու Ադրբեջանին, իսկ եթե, այնուամենայնիվ, Բաքուն որոշի հարձակվել, ապա պետք է իմանա, որ չի կարող հաղթանակի հարցում վստահ լինել: «…բայց ես չեմ կարծում, որ վաղվա պատերազմը մեզ ա պետք կամ Ադրբեջանին ա պետք: Հիմա շատերն ասում են՝ Ադրբեջանն իր առավելությունը փորձելու ա մինչև վերջ իրացնի: Բայց Ադրբեջանը վստա՞հ ա, որ եթե վաղը նորից սկսի պատերազմ, ինքը հաջողելու ա էնպես, ինչպես հաջողեց 44-օրյա պատերազմի ընթացքում: Որովհետև պատերազմը սկսելուց դու չգիտես՝ ինչով կավարտվի»,-մասնավորապես՝ հայտարարել է Անդոնն ու վստահեցրել, թե իշխանությունները 44-օրյայից քաղել են դասեր:

Իսկ Ադրբեջանն ինքնավստահ չլինելու պատճառներ ունի՞… Շատերը թերևս կհիշեն 44-օրյայից առաջ Նիկոլի հռետորաբանությոնը, երբ խոսում էին այնպես, կարծես Պենտագոնի ռեսուրսները հայկական բանակինն էին, իսկ իրենք էլ՝ անձնվեր հայրենասերներ՝ պատրաստ՝ հանուն հաղթանակի ամեն ինչ զոհաբերելու: Պատերազմը չոքեց բոլորիս բկին, և հանկարծ պարզվեց, որ Նիոկոլի «Հաղթելու ենք»-ը օդ էր, տեղեկատվական տեռորի պես մի բան՝բոլորիս գլխին, որ նպատակ ուներ՝ քողարկելու սարքովի պատերազմով հողերի հանձնման պետական պլանը:

Հիմա նույն բանն է կրկնվում. անդոնները գլուխ են արդուկում, թե իբր բանակը ծաղկեցնում են ու պատրաստ են հարկ եղած դեպքում մի լավ քոթակել թշնամուն, մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է. ոչ միայն բանակն են քանդում, այլև եթե նույնիսկ բանակը մարտի դաշտում հաղթի էլ թշնամուն, ապա Նիկոլը էլի բոլորին հանկարծակիի է բերելու՝ թաքուն ստորագրելով նոյեմբերի 9-10-ի կարգի մի հայտարարություն, որով այս ագամ Իլհամին կհանձվեն ոչ միայն մարզերը, այլև ասենք Չարբախը:

ՔՊ-ական իշխանությունը սպառել է հանրային վստահության իր լիմիտը՝ անկախ նրանից՝ ով ինչ է խոսում Հ1-ի եթերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել