Մինչ Նիկոլ-ՔՊ-ականներ ժամեր տևած վերջին հանդիպման վերաբերյալ տարբեր լուրեր են սպրդում, ու խոսվում է նաև այն մասին, որ Բաքուն իմպերատիվ պահանջ է դրել՝ անկլավները վերադարձնելու, ընդդիմության պատգամավորներից մեկը տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները. նախ՝ տալու են 4 գյուղ, հետո՝ մյուսները, 7 գյուղ՝ Տավուշից և Տիգրանաշենը:
Ըստ էության՝ այն լուրերը, որ ժամեր ի վեր Նիկոլը ՔՊ-ակաների հետ քննարկել է հենց անկլավների հանձման վերաբերյալ հարցը, համապատասխանում են իրականությանը՝ նկատի ունենալով նաև այդ հանդիպմանը փոխվարչապետ Գրիգորյան Մհերի ափալ-թափալ մասնակցությունը:
Իհարկե, կասկած չկա, որ Նիկոլը հակված է ազերիների բոլոր պահանջները բավարարել, սակայն հարցն այն է, թե ինչ տեսք է ունենալու այդ բավարարման պրոցեսը: Այլ կերպ ասած՝ Նիկոլը թղթո՞վ, թե՞ պատերազմով է տալու այդ անկլավներն ու գյուղերը:
Այս հարցը Նիկոլի համար ունի գերկարևոր նշանակությոն, քանի որ շոշափում է իշխանության հարցը: Նիկոլի համար խնդիրն այն է, որ եթե այդ հանձնումը տեղի ունենա թղթով, ապա գուցե մարդիկ իրեն մեղադրեն դավաճանության համար ու սասանեն ՔՊ-ի իշխանությունը: Իսկ ահա եթե պայմանավորված արնահեղությամբ տրվեն այդ տարածքները, ապա Նիկոլը «կռուտիտի» տեղ կունենա ու մեղքը կարող է բարդել բանակի վրա:
Մյուս կողմից՝ պատերազմով գյուղերը հանձնելու սցենարը կարող է բանեցվել նաև Հայաստանում հակառուսականություն գրգռելու համար: Նիկոլը կարող է հայտարարել, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ ու ենթարկվելով հարձակման, չի ստացել ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից պատշաճ արձագանք՝ ստիպված լինելով պարտվել: Այսպիսով՝ կարելի կլինի «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել». նախ՝ Նիկոլը կազատվի անկլավների գլախցավանքից, ապա՝ հնարաոր կլինի բավարարել Արևմուտքի կապրիզները՝ Հայաստանն արագորեն ՌԴ-ից կտրելու:

Թե այս տարբերակներից որ մեկը կյանքի կկոչվի պրակտիկ դաշտում, պարզ կլինի թերևս ոչ հեռու ապագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել