Տավուշյան շարժման ֆոնին Նիկոլը, որոշելով հստակեցնել, թե որոնք են «Հայաստանի Հանրապետության ժողովրդի» ազգային արժեքները, հերթով թվարկել է դրանք իր ֆեյսբույքան ստատուսում՝ ասես հստակեցնելով ՔՊ-ի թիրախները: Խոհանոցից՝ եկեղեցի, բանահյուսությունից՝ անհատ տեղ են գտել Նիկոլի կազմած ցուցակում, որը ստացել է բավական ավանդական տեսք:

Նիկոլի գրառումն ընթերցելիս ու այն վերջին 6 տարվա իրադրաձությունների պրիզմայով անցկացնելիս հասկանում ես, որ իրականում Նիկոլը փորձել է հերթով թվարկել այն թիրախները, որոնք գտնվել, գտնվում ու շարունակելու են լինել ՔՊ-ի թիրախում: Նիկոլի թվարկածներից չկա գեթ մի բան, որն այս տարիների ընթացքում հալածված, արժեզրկված, թիրախավորված եղած չլինի՝ ի փառս, բնականաբար, թուրքերի:

Այնպես որ՝ Նիկոլն իր կողմից թվարկվածներից այնքան հեռու է, որքան երկիրը՝ երկնքից, իսկ փորձել նման գրառումներով ստեղծել հայրենասերի տպավորություն կամ՝ հայի, առնվազը ծիծաղելի է.թուրք Նիկոլին չի սազում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել