Բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին Թեհրանում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն ասել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին, փոխանցում է Mehr գործակալությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, իրենց ամբողջ տարածքի վրա ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը», - ասել է Աշթիանին:

Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։

Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում միանգամայն անընդունելի է։

Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ նույն վերաբերմունքն ունեն տարածաշրջանում կայունության հարցում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել