ՔՊ-ական բոլուկի ամենավառ անդամներից Ալեքսանյան Վահագը, հայտարարելով, որ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություները ծայրահեղ վատ վիճակում են, միաժամանակ ուղիղ ձեևակերպված հարցին՝ եթե այդքան վատ են, ապա ինչո՞ւ Հայաստանն այն չի լքում, ասել է.«…որովհետև մենք գտնում ենք,որ մեր դժգոհությունները պետք է բարձրաձայնենք, մենք գտնում ենք,որ պետք է դիվերսիֆիկացնենք մեր անվտանգային քաղաքականությունը, ու նաև մենք զերծ ենք մնում հավելյալ կտրուկ գործողություններից»:

ՔՊ-ական այս խոզը միակը չէ, որ այս օրերին հանդես է եկել ՀԱՊԿ-ի դեմ ուղղված կտրուկ գործողությունների դեմ, ինչը տալիս է հիմք՝ պնդելու, որ հրահանգը կոնկրետ վերևից է ստացվել՝ կարմիր գծերը չանցնելու:

Ինչպես հայտնի է, Նիկոլի՝ դեպի Ֆրանսիա կատարած այցից հետո Երևանի հռետորաբանությունը բավական սրվեց, և շատերին թվաց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հստակ որոշում կա՝ սեղանին դրված: Բայց ահա հիմա այդ հռետորաբանությունը, փաստորեն, մեղմվել է և մեղմվել է այն բանից հետո, երբ Մոսկվան «չորով» պատասխան պահանջեց:

Այսպիսով՝ ինչո՞ւ է Նիկոլը հետքայլ անում: Պատճառներից մեկը կարող է լինել նույն Մոսկվայից գործադրված ճնշումը՝ տարբեր դրսևորումներով: Օրինակ՝ բացառված չէ, որ Նիկոլին ընդդիմության ակտիվությունն է վախեցրել. գիտակցում է, որ եթե շատ համը հանի, ապա Կրեմլը վճռորոշ պահին կարող է և իր հերն անիծել: Հաշվի առնելով Նիկոլի հանրային ցածր վարկանիշը՝ ՔՊ-ում չեն կարող չգիտակցել, որ Հյուսիսի հետ սխալ խաղեր տալն իրենց կարող է աթոռ արժենալ, իսկ դա մի բան է, որին նրանք չեն կարող գնալ:

Մյուս կողմից՝ գուցե Արևմուտքն է սկսել պակաս վճռականություն դրսևորել, և Նիկոլը հասկացել է, որ եթե նույնիսկ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ էլ դարձնի, մեկ է՝ նա չի կարող Արևմուտքում 100%-անոց յուրային համարվել. Վաշինգտոնը, այնուամնեյանիվ, հետ չի կանգնելու հարմար առիթի դեպքում Նիկոլին մեկ ուրիշով փոխարինելու մտքից:

Կարճ ասած՝ Նիկոլի հոգում մի ահավոր բոլոլո է տիրում, երբ չի հասկացվում՝ որ ուղին որտեղ է տանում: Նիկոլը միայն մի ուղի ունի՝ բանտը, որտեղ և գնալու է իշխանափոխությունից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել