Պատրաստ եմ, ձեռքերս բաց է թող կալանավորեն ինձ, դրանից երկիրը կփոխվի՞:

Այս մասին լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե հնարավոր է իրեն կալանավորեն։

«Տեղյակ չեմ անկեղծ, ինձ շատ տեղեկութուն էլ չեն տալիս, ես հեռախոս էլ չունեմ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է  Երևան։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։

Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Այսօր`մայիսի 9-ին, ժամը 16-ին երթի մասնակիցները հավաքվելու են Հանրապետության հրապարակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել