Չգիտեմ,թե ինչպես ստացվեց,բայց հիմա,գրում եմ մեկի մասին,ում կարգին չեմ ճանաչում` չբացահայտվածի,արտասովորի ու չհասկացվածի ,ով հավակնում է դառնալ իմ պատմվածքի ու առհասարակ գրառումների հերոսներից մեկը,ինպես նաև ամենակարևորը`իմ գունապնակի նոր երանգը : Սա կարող է լինել նրանից ոգեշնչված առաջին և վերջին գրառումը,բայց  դրանից գրառումն ու նա պակաս կարևոր չեն դառնում: Գուցե օրերից մի օր նրա կերպարը հայտնվի իմ գրքերից մեկում,գուցե ոչինչ էլ չլինի ու ամեն ինչ սկսվի ու ավարտվի սովորական ակնարկով...
   Նա պարզ ու միևնույն ժամանակ խորն է ինչպես երկինքը `ընդ որում ոչ թե կապույտ, այլ ` մոխրագույն,բայց նրա մոխրագույնի մեջ ավելին կարելի է տեսնել ,քան նրանց,որոնք ծածկված են աբստրակտ ամպերով ու աստղերով : 
    Մոխրագույն , ես համարձակվում եմ ոչ պակաս գեղեցիկ  անվան փոխարեն նրան գույնով անվանել,մինչդեռ նրա մայրը երբեք չէր մտածի,որ ինչ-որ մեկը երբևէ  կհանդգնի իր որդու համար ուրիշ անուն հնարել:
  Մոխրագույնն այն եզակի մարդկանցից է ,որոնց իրական կողմը դժվար է տեսնել,բայց պատճառը ոչ թե կեղծիքն ու դիմակներն են,այլ` նրան բնորոշ գեղեցիկ վեհությունը,  հպարտությունն ու բարձրությունը ,որի վրա գտնվում է  ի ծնե ,և ոչ արհեստականորեն :
   Նրան շրջապատող մարդիկ բաժանվում են 3խմբի `նրա բարդ  տեսակը խորապես հասկացողները , նրանք,ովքեր չեն հասկանում,թե ինչու են սիրում նրան,և նրանք,ովքեր անում են ամեն ինչ նրա կողքին հայտնվելու համար,իսկ ես 4-րդ խմբում եմ,որովհետև դեռ ոչինչ չեմ հասկանում ու միշտ ուզում եմ 4-րդ խմբում մնալ:
     Մոխրագույնը հաճախ բացահայտ հեգնում է այն մարդկանց,ովքեր փորձում նրան որպես հարմար թղթի թեկնածու օգտագործել  իրենց սոսնձի համար ,բայց այդ անում է այնպիսի վարպետությամբ,որ  դիմացինին ուղղակի թվում է ,որ իր սոսինձն այնքան էլ լավը չէ և թարմացնելու կարիք կա : Իր մեջ նա ամենից շատ սիրում է չհասկացված լինելը,նրան դուր է գալիս տեսնել,թե ինչպես են մարդիկ փորձում հասկանալ ու ճանաչել իրեն,հատկապես մեծ բավականություն է ստանում,երբ նրանց մոտ ոչինչ չի ստացվում:
         Շատերը մոխրագույնին մեղադրում են քչախոսության մեջ,բայց լռությունը նրա ամենահզոր զենքն է ,որովհետև խոսքը մարդու դեմ ամենաազդեցիկ փաստն է և այս բացարձակ ճշմարտությունը վաղուց արդեն հայտնի է Մոխրագույնին:Նա խոսում է այն ժամանակ,երբ վստահ է ,որ իր խոսքը կատարելապես հղկված է և չնախատեսված հետևանքներ չեն լինի,երբ համոզված է,որ հստակ ներկայացնում է  յուր մտքերի այն հատվածը,որը կարելի է կիսել մի հասարակության հետ,որտեղ ինչ տիպի մարդկային տեսակ ասես,որ չկա,երբ Մոնա Լիզայի ժպիտը,որը թեև կանաց է բնորոշ,բայց իր մոտ էլ վատ չի ստացվում հասցրել է անել իր գործն ու ժամանակն է մի երկու խոսքով ամեն ինչի վերջը տալ:
 Դիմացինին բացահայտելու համար ասված մի-երկու բառը նման է թակարդում դրված պանրի,որը մշտապես դիմացինի ուշադրության կենտրոնում է: Նրա օպերացիան հիմնականում հաջողությամբ է ավարտվում`դիմացինը կուլ է տալիս պանիրն ու համից ոգևորված  անտեսում այն փաստը,որ Մոխրագույնի 2 բառի դիմաց ընդմիշտ գրավ դրեց ամբողջ կյանքը`երազանքները,գաղտնիքները,վախերը,թուլություններն ու ցանկությունները:
  Գործն ավարտելուց հետո Մոխրագույնն իրենից գոհ  ,կարճատև ծիծաղ է արձակում,իսկ թակարդում հայտնված մկանը թվում է ,թե իր դուրս տված ապուշությունն իսկապես զվարճացրել է նրան: 
    Հարկ է նշել,որ Մոխրագույնը  նմանը չունեցողծիծաղ ունի,որի առանձնահատկությունը նկատելու համար պետք է հիմար չլինել,հետևաբար շատերը դա չեն նկատում: Մի քանի վայրկյանում բացվում է շրթունքների վարագույրն ու երևան են գալիս նրա սպիտակ,հավասար ատամները,որոնք զինվորների պես շարված են ծնոտի վերին և ստորին հատվածներում: Նրա ծիծաղն աշխարհի ամենակարճ օպերան է ,որովհետև վարագույրի բարձրանալն ու իջնելը վայրկյանների տարբերությամբ են հաջորդում միմյանց:Պատահում է ,որ Մոխրագույնի ծիծաղը լսելով պտտվում ես ,որ լսելուց բացի տեսնես նրա ծիծաղը,բայց,երբ վայրկյան էլ չանցած պտտվում ես,նա արդեն դեմքի լուրջ արտահայտությունն ընդունած կարգավիճակում է լինում,և դու չես կարողանում հասկանալ` ականջներդ են ձայն տալիս,թե նա ծաղրում է բոլորին` այդ թվում նաև քեզ :
  Ի տարբերություն ծիծաղի` ժպիտի մասին խոսելն այնքան էլ հեշտ չէ,որովհետև չես կարող վստահաբար ասել,որ տեսել ես նրա ժպիտը: Երբեմն կարելի է նկատել,որ նրա բարակ,կամրին տվող շրթունքները միմյանցից պոկ չգալով վեր են ձգվում դեպի հս-արմ և հս-արլ,բայց վայրկյաններ անց վերադառնում հասարակածային դիրքին:
     Մոխրագույնի մասին ինչ-որ բան հասկանալու միակ տարբերակը նրա աչքերին նայելն է,որոնք զարմանալիորեն մոխրագույն չեն: Ենթադրում եմ ,որ սա է պատճառը,որ նա հիմնականում կամ գետնին է նայում,կամ`երկնքին,կամ էլայնպիսի կետի,որտեղից միայն Աստված կարող է նայել նրա աչքերին ու կարդալ նրա հայացքը:
    Եթե համարձակվես մի քիչ  ուշադիր լինել ու նրա աչքերն նայելով խորանալ այն ժամանակ,երբ ինքը դրա թույլտվությունը չի տվել`այնպիսի բան կասի,որ առանց հասկանալու կկախես կամ կթեքես գլուխդ ու չնայած ահռելի ցանկությանը `այլևս չես նայի ոչ նրա դեմքին,ոչ էլ առավել ևս աչքերին,ու դա պատճառ է հանդիսանում,որ հստակ մտապահես նրա կոշիկների գույնը,ձևն ու անգամ կարերի դասավորությունը: Անշուշտ կան այնպիսինները,ովքեր որքան ուզեն կարող են նայել նրա աչքերն ,որովհետև միակ բանը,որ տեսնում են 2 հակասական գույների միախառնումից առաջացած երանգն է ,որն ամեն տեղ չես տեսնի: Շատերը այդ գույնի երկրորդ օրինակն են փնտրում,բայց չգտնելով շարունակում են ուղղակի նայել ու ոչինչ չհասկանալ Մոխրագույնի`մոխրագույնից հեռու,աչքերին:
       Կարելի է կարծել,որ Մոխրագույնն իր զենքերը գիշերն է վայր դնում,որովհետև երկնքում լուսնի հայտնվելու պես անհետանում է,ինչպես նապաստակը Կոպերֆիլդի գլխարկից,իսկ առավոտյան այնպես է հայտնվում,կարծես ոչինչ էլ չի եղել:
      Մոխրագույնի երանգները կարելի է բացահայտել այն ժամանակ,երբ կամ շատ սպիտակ լինես,կամ`սև, որովհետև մինչև իր մեջ չներծծվես չես հասկանա,թե Մոխրագույնն ավելի շատ սև է ,թե` սպիտակ:
      Մոխրագույնին զգալ է հարկավոր `արվեստ ,որին նա կատարելապես տիրապետում է ,բայց քչերին է հաջողվում զգալ նրան,որովհետև Մոխրագույնի մեջ կամ շատ սև են տեսնում,կամ չաձից դուրս շատ սպիտակ,և ոչ մեկի մտքով չի անցնում նկատել այն գույները ,որոնց միախառնաման արդյունքում առաջացել է Մոխրագույնը ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել