Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել:
1. Բլինկենը հայտարարել է, որ Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու հարցում կան առաջխաղացումներ, որի համար Թուրքիան նոր F16-ներ ու եղած ինքնաթիռների պահեստամասեր ստանալու ակնկալիքներ ունի: Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելը Բալթիկ ծովում և Կալինգրադի մարզի հետ կապի խնդիրներում Ռուսաստանի համար ստրատեգիական վտանգներ է առաջացնում :
2. Դեկտեմբերի 16-ին Էր-Ռիյադում ուկրաինական հարցով գաղտնի հանդիպում է եղել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի բարձր պաշտոնյաների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր կազմակերպիչներից է Բրիտանիան:
Սա նույնպես խորացրել Է Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած անվստահությանը:
Բրիտանիան Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական տանիքն է:
Այս զարգացումները կարող են նոր իրավիճակ ստեղծել հայ-ադրբեջանական բանակցություններում: Հիշենք, որ անցած տարվա սեպտերբերին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Արցախում ավարտին հասցվեց հայերի էթնիկ զտումները: Պատահական չէ, որ Ալիևը հրաժարվելով Եվրոմիության ու ԱՄՆ միջնորդությունից, հայ-ադրբեջանական բանակցություններում, հիմա արդեն հրաժարվում է նաև Մոսկվայի միջնորդությունից ու ուղղակի հայճադրբեջանական ֆորմատ է առաջարկում, առանց միջնորդների:
Ինչն է հետաքրքիր, Էր-Ռիյադում կայացած գաղտնի բանակցություններից հետո Դավոսում սպասվում է Ուկրաինայում խաղաղության բանաձևի շուրջ քննարկում, որին մասնակցելու է նաև Հայստանի Անվտանգության Խորհրդի քարտուղարը: Այստեղ առաջանում են հարցեր, թե որն է Հայաստանի այսպես կոչված կառավարության քաղաքականությունը, ինչ և ում խնդիրներն են սպասարկում և ինչ ստրատեգիական հաշվարկներ ունեն: Կառավարության ստրատեգիական հաշվարկների մասին հարցադրումը հռետորական է, հասկանալի է, որ ստրատեգիական մտածողությունն ու Հայաստանի կառավարությունն անհամատեղելի հասկացություններ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել