Հարցին՝ առաջարկում եք Ռուսաստանին շանտաժի՞ ենթարկել, Սյամոն, բացասական պատասխան տալով, 44-օրյա պատերազմի ամբողջ մեղքը բարդել է ռուսների, ամերիկացիների ու ֆրանսիացիների վրա. ասում էին, որ պատերազմ չի լինի, Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի, բայց, ըստ Սյամոյի, ականատես դարձանք հակառակին: «Այս գերտերությունները պատասխանատվություն ուզո՞ւմ են կրեն իրենց արածների համար, թե՞ ոչ. սա է խնդիրը»,-հռետորական հարց է բարձրացրել բերանը տարբեր բաներ առնել սիրող արարածը:

Սյամոն հստակորեն առաջ է տանում ՔՊ-ական քարոզչամեքենայի թեզը, որի բուն նպատակը Նիկոլի մեղքը կոծկելն է «Նիկոլն է թիվ մեկ պատասխանատուն, բայց թիվ մեկ մեղավո՞րն է» տխմար սկզբունքով:

Սյամոն, փաստորեն, չի հիշում Նիկոլի «Արցախը Հայատսան է և վերջը», սեփական կետից բանակցելու մասին չարագույժ հայտարարությունը, նախկին իշխանությունների թողած դիվանագիտական պատկառելի ժառանգությանը հավան չլինելը և այլն: Իհարկե, առանց գերտերությունների թույլատրության պատերազմ երբեք չէր կարող տեղի ունենալ, քանի որ բնավ Իլհամը չէ տարածաշրջանի տերը, բայց փաստը, որ Հայաստանի սխալների, իսկ իրականում Նիկոլի արկածախնդրության պատճառով բռնկվեց պատերազմը, պրակտիկորեն անքննարկելի է:

Հիմա ինչո՞ւ է Սյամոն արդարացնում Նիկոլին: Նա իրականում ոչ թե Նիոլին, այլ սեփական անձն է արդար հանում՝ կոծկելով բացարձակ ակնհայտը, կոծկելով այն, թե ինչպես է մտել համապատասխան ծրագրի տակ՝ շատ լավ իմանալով վերջաբանը:

Սյամոն չի հասկանում, որ կաշվից էլ դուրս գա չի կարողանալու քողարկել իր ու Նիկոլի մերկությունը. խոտակերներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել