Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մշակվում է դիվանագիտական խողովակներով, սակայն ամսաթիվն ու վայրը դեռևս չեն նշվում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։

Ռուսաստանի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ 2024 թվականի սկզբին, իսկ մինչ այդ նրանք չեն կարողացել հանդիպել Էրդողանի խիտ գրաֆիկի պատճառով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմում պարզաբանել են, որ հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական խողովակներով, առայժմ հստակություն չկա։

Դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման օրն ու վայրը կհամաձայնեցվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել